EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում

24.04.2018

Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 24-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ-Պետերբուրգի կառավարության, Սանկտ-Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, Սանկտ-Պետերբուրգի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների և զինվորների և հայ համայնքի կողմից ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհվեցին Սանկտ-Պետերբուրգի Վասիլեոստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին:

Այնուհետև Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին, որից հետո եկեղեցու բակում համայնքի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մոմերով խաչ պատրաստեցին, որը կոչված էր հավերժացնելու ցեղասպանության զոհերի հիշատակը:

Մոմավառությունից հետո Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինե եկեղեցու բակում ներկաներին ուղղված խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգում հույների, հրեաների, եզդիների, ասորիների և այլ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ:
 

Կից լուսանկարներ

Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում

Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Սանկտ-Պետերբուրգում

 

 

Ամբողջ ալբոմ »