EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Հռոմում

24.04.2018

Ապրիլի 24-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ և հոգեհանգստի կարգ:

Ելույթով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը և Արևելյան եկեղեցիների միաբանության քարտուղար մոնսինյոր Սիրիլ Վասիլը:

Իր խոսքում դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը մասնավորապես նշեց. «Քանի դեռ ցեղասպանության ժխտողականությունը շարունակվում է, մարդկությունը ցեղասպանությունների կրկնության սպառնալիքի առջև է կանգնած: Եվ այսօր ցեղասպանության սարսափը վերապրած հայ ժողովուրդը հասկանում է ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելումը բարձրաձայնելու և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կարևորությունը»:
 

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Հռոմում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Հռոմում

 

Ամբողջ ալբոմ »