EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կոպենհագենում

24.04.2018

Ապրիլի 24-ին Կոպենհագենի Սուրբ Անդրեաս եկեղեցում կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների:

Միջոցառմանը ելույթ ունեցավ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով խոսեց 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ու դրա անդառնալի հետեւանքների մասին: Նա ընդգծեց հայկական սփյուռքի դերն ու հայերի առավել միասնական եւ գործուն լինելու անհրաժեշտությունը հզոր եւ ամուր հայրենիք կերտելու ճանապարհին:

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Տեր Ստեփանոս Հովհաննիսյանը, ով խոսեց օրվա հոգեւոր խորհրդի, հայ ժողովրդի աննկուն կամքի ու հավատքի վերաբերյալ: Արարողությանը մասնակցում էին Դանիայի հայ համայնքի ներկայացուցիչները:
 

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կոպենհագենում

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կոպենհագենում

 

Ամբողջ ալբոմ »