EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մինսկում

24.04.2018

Ապրիլի 24-ին Մինսկի Սրբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը տեղի հայ համայնքի աջակցությամբ կազմակերպեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, դեսպանության անձնակազմը, Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարներ և համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հանդես գալով ելույթով, դեսպան Եսայանը նշեց, որ 103 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված հայ ազգի ոչնչացումն իր նպատակին չհասավ, և հայ ազգն այսօր էլ հզոր է և միասնական: Դեսպանն իր ելույթում ընդգծեց, որ հայ ժողովուրդը երբեք չի դադարի պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար, որպեսզի մարդկության դեմ նման հանցագործություններն այլևս երբեկ չկրկնվեն:

Եզրափակելով իր խոսքը, դեսպան Եսայանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Ելույթներով հանդես եկան նաև Բելառուսում հայ համայնքի կառույցների ղեկավարները:

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մինսկում

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մինսկում

 

Ամբողջ ալբոմ »