< | Ապրիլ 2018 | |||||
---|---|---|---|---|---|---|
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կրկ |
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 |
14.04.2018
Մարտի 29-ին Մարսելի 9-10 թաղամասերի ղեկավար Լիոնել Ռուայե-Պեռոի և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Գի Տեսիեի նախաձեռնությամբ թաղապետարանի շենքում մեկնարկեց Հայաստանին նվիրված 15-օրյակը (Quinzaine d’Arménie): Միջոցառմանը մասնակցում էին Մարսելի փոխքաղաքապետերը, պատգամավորներ, Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հայ, ֆրանսիացի և այլազգի հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։
Ապրիլի 7-ին Մարսելի Քաղաքապետարանի առջև մեկնարկեց Արա Խաչադուրյանի՝ տասնմեկ երկրներով անցնող մարաթոնը, որով միջազգային հանրությանը կոչ է արվում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, բողոքի ձայն բարձրացնել ժխտողականության դեմ և պայքարել խաղաղության համար: Միջոցառմանը ելույթներ ունեցան Մարսելի փոխքաղաքապետ Ժան Ռոատան, հյուպատոս Ռուբեն Խարազյանը, ներկա էին քաղապետարանի պատգամավորներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Նույն օրը ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը մասնակցեց Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի հիշատակման Բուք Բել Էր քաղաքապետարանի շենքի ճակատային մասում փակցված Հայոց ցեղասպանությանը նվիրված պաստառի բացման արարողությանը:
Ապրիլի 13-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ-դ’Ազյուր շրջանի խորհրդի շենքի ճակատային մասում փակցվեց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշապաստառ` խորհրդի նախագահ Ռոնո Մյուզելիեի նախաձեռնությամբ և մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակից բանախոսները իրենց ելույթներում նշեցին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված պայքարը շարունակվելու է մինչև Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, մինչև ցեղասպանության ժխտողականության քրեականացման մասին օրենքի ընդունումը:
Տեղեկանք․ Արա Խաչադուրյանը Մարսելահայ մարզիկ-ալպինիստ է, ով 2016թ. մայիսի 22-ին Հիմալայների աշխարհի ամենաբարձր՝ 8848 մետր բարձրությամբ Էվերեստի գագաթին ծածանել էր Հայաստանի դրոշը:
***
Ապրիլի 14-ին Հայաստանին նվիրված 15-օրյակի շրջանակներում կայացավ Ֆրանկաֆոնիայի ավանի բացումը, որին բացման խոսքով հանդես եկան Բուշ Դյու Ռոն շրջանի առաջին փոխնախագահ Պատրիկ Բորեն և ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը: Այնուհետև Ռուբեն Խարազյանը կարդաց Ֆրանկոֆոնիայում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի ուղերձը, որում նշվում էր, որ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովը և հույս էր հայտնվում, որ Ֆրասիայի շրջանները և մասնավորապես Մարսելը լայնորեն ներկայացված կլինեն Երևանի Ֆրանկաֆոնիայի ավանում: Միջոցառմանը կատարումներով հանդես եկավ «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպության (JAF) պարային խումբը: