EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի քոլեջի ունկնդիրներին

13.04.2018

Ապրիլի 13-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց եվրոպական քաղաքագետների և միջազգայնագետների վերապատրաստման հեղինակավոր կրթօջախներից մեկի՝ Եվրոպայի քոլեջի (Նատոլին) 19 երկիր ներկայացնող շուրջ վեց տասնյակ ուսանողներին:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մանրամասնեց տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Անդրադարձ կատարելով ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը՝ այդ համատեքստում ներկայացնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կողմից ընձեռվող հնարավորությունները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումները և կառավարման խորհրդարանական համակարգին անցումը։

ԱԳՆ ղեկավարը հանգամանալից պատմեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից իրականացվող ջանքերի մասին:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց Եվրոպայի քոլեջի դասախոսական անձնակազմի և ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներին և դրանց կարգավորման ուղիներին:

 

 

Կից լուսանկարներ

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի քոլեջի ունկնդիրներին

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի քոլեջի ունկնդիրներին

Ամբողջ ալբոմ »