EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Աշխարհի դասականները․ Կովկաս-Հայաստան համերգաշարի բացումը Համբուրգում

28.03.2018

Մարտի 28-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքի «Elbphilharmonie» համերգասրահում  ՀՀ մշակույթի նախարարության և «Լույս» հիմնադրամի, Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ բացվեց «Աշխարհի դասականները. Կովկաս-Հայաստան» համերգաշարը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը:


Նորաբաց աշխարհահռչակ այս ֆիլհամոնիայում առաջին անգամ հայ երաժիշտները հնարավորություն ունեցան ներկայացնելու հայկական մշակույթը:

Բացման համերգով հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և մենակատար Նարեկ Հախնազարյանը: Կայացավ նաև Էդվարդ Հայրապետյանի «Թավջութակի չորրորդ կոնցերտի» պրեմիերան:

Համերգաշարի շրջանակներում մենահամերգներով հանդես կգան դաշնակահարներ Տիգրան Համասյանը և Լիլիթ Գրիգորյանը, ինչպես նաև «Գյուրջիև» անսամբլը: Ծրագիրը կեզրափակվի հեղինակավոր «Գեղարդ» երգչախմբի կատարումներով:

 

Կից լուսանկարներ

Աշխարհի դասականները․ Կովկաս-Հայաստան համերգաշարի բացումը Համբուրգում

Ամբողջ ալբոմ »