EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Մկրտչյանի և Լիտվայի Սեյմի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հանդիպումը

28.03.2018

Մարտի 28-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բերնատոնիսի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգին և երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ակտիվացմանն ու արդյունավետ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Հատուկ անդրադարձ կատարվեց Հայսատանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին, այդ ուղղությամբ ընթացող զարգացումներին։

Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հավաստիացրեց, որ մոտ ժամանակներում փաստաթուղթը կներկայացվի Լիտվայի օրենսդիր մարմնի կողմից վավերացման համար։

Իր խոսքում դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Բերնատոնիսին նոր՝ Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցություն ձևավորելու և ղեկավար կազմում ընդգրվելու կապակցությամբ:

Կից լուսանկարներ

Դեսպան Մկրտչյանի և Լիտվայի Սեյմի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հանդիպումը

Դեսպան Մկրտչյանի և Լիտվայի Սեյմի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հանդիպումը

Ամբողջ ալբոմ »