EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Ղազարյանի և ԼՀ Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական Միության հարցերի հանձնաժողովի նախագահի հանդիպումը

27.03.2018

Մարտի 27-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպեց ԼՀ Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական Միության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկու հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Մարեկ Ռոցկու գլխավորած Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական Միության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների՝ Հայաստան կատարած պաշտոնական այցին և դրա արդյունքներին:

Զրուցակիցները քննարկեցին նաև խորհրդարանական համագործակցության խնդիրները և հեռանկարները, որի համատեքստում դեսպան Ղազարյանը հույս հայտնեց, որ Լեհաստանի խորհրդարանը հնարավորին շուտ կվավերացնի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Կից լուսանկարներ

Դեսպան Ղազարյանի և ԼՀ Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական Միության հարցերի հանձնաժողովի նախագահի հանդիպումը

Ամբողջ ալբոմ »