EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Բեռլինում կայացավ Սայաթ-Նովային նվիրված համերգ-երեկո

24.03.2018

Մարտի 24-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ Բեռլինի «Kulturbrauerei» մշակութային կենտրոնում կայացավ «Սայաթ-Նովա. Կովկասի աշուղ» խորագրով համերգ-երեկո:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Դեսպանը նշեց, որ Սայաթ-Նովային, ով իրեն հավասարապես տանն էր զգում ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում և Իրանում, կարելի է իրավամբ բնութագրել որպես աշխարհաքաղաքացի և ժողովուրդների փոխըմբռնման դեսպան: Նա համոզմունք հայտնեց, որ մեր օրերում ապրում են նոր սայաթ-նովաներ, ովքեր սպասում են ազատ ճանապարհորդելու հնարավորությանը՝ յուրովի նպաստելով տարածաշրջանի երկրների մերձեցմանը և այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդների ազատ և անկախ ապրելուն ու արարելուն:

Երեկոյի ընթացքում համերգային կատարումներով հանդես եկան դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, քյամանչահար Հակոբ Խալաթյանը, քանոնահարուհի Կարինե Հովհաննիսյանը, Բեռլինի պետական օպերային երգչուհի Նարինե Եղյանը, երգիչ Գուրգեն Դաբաղյանը և այլք: Հանդիսատեսին Սայաթ-Նովայի ստեղծագործությունները գերմաներենով ներկայացրեց գերմանացի հայտնի ասմունքող Մաթիաս Մյուլլեր-Լենդրոթը:

Համերգին ներկա էին Գերմանիայի քաղաքական և մշակութային գործիչներ, Բունդեսթագի պատգամավորներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Կից լուսանկարներ

Բեռլինում կայացավ Սայաթ-Նովային նվիրված համերգ-երեկո

Բեռլինում կայացավ Սայաթ-Նովային նվիրված համերգ-երեկո

 

Ամբողջ ալբոմ »