EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստոկհոլմում մասնակցեց «Կայուն զարգացման նպատակների իրականացումը. Հայաստանի փորձը» կլոր սեղանին

13.03.2018

Մարտի 13-ին Ստոկհոլմում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության հարցերով պետքարտուղար Ուլրիկա Մոդեերը բացեցին Շվեդիայի Կառավարության և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Կայուն զարգացման նպատակները և 2030 օրակարգի իրականացումը. Հայաստանի փորձը» թեմայով կլոր սեղանը։

Իր բացման խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը որոշակի դրական փորձ է կուտակել Կայուն զարգացման նպատակաների առաջմղման գործում, և նման միջոցառումները լավ հնարավորություն են այն գործընկերներին ներկայացնելու համար և ուսումնասիրելու այս ուղղությամբ այլ երկրներում կատարած աշխատանքը։ «Մենք ուրախ ենք, որ Շվեդիայում գնահատվում է Հայաստանի կողմից այդ բնագավառում արձանագրված առաջընթացը», շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ներկայումս Կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացը Հայաստանը ավարտել է` դա համադրելով «Ազգային զարգացման ռազմավարություն 2030»-ի և ընդհանուր բարեփոխումների հետ: Նա հավելեց, որ «Այս գործընթացին իր նպաստն է բերում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է»:

ԱԳ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ շեշտեց, որ Հայաստանն, ի թիվս 47 այլ երկրների իր առաջին կամավոր ազգային դիտարկումն է ներկայացնելու ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում։

Կլոր սեղանին Հայաստանից մասնակցում էին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի տնօրեն Էրիկ Գյուլազյանը, ՄԱԿ Ազգային համակարգողի գրասենյակի տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
 

Կից լուսանկարներ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստոկհոլմում մասնակցեց «Կայուն զարգացման նպատակների իրականացումը. Հայաստանի փորձը» կլոր սեղանին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստոկհոլմում մասնակցեց «Կայուն զարգացման նպատակների իրականացումը. Հայաստանի փորձը» կլոր սեղանին

Ամբողջ ալբոմ »