EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Աննա Աղաջանյանի հանդիպումը Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռեթնո Մարսուդիի հետ

06.03.2018

Մարտի 6-ին Ինդոնզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանն իր առաքելության ավարտի կապակցությամբ հանդիպում ունեցավ ԻՀ արտաքին գործերի նախարար Ռեթնո Մարսուդիի հետ։

Կարևորելով Ջակարտայում ՀՀ դեսպանության բացումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ նախարար Մարսուդին բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում դեսպանի գործունեությունը, ինչպես նաև գոհունակություն հայտնեց տարբեր ուղղություններով հայ-ինդոնեզական համագործակցության զարգացման կապակցությամբ։

Աննա Աղաջանյանը, շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար, շեշտեց ԻՀ իշխանությունների և հատկապես ԱԳՆ կողմից ՀՀ դեսպանությանը մշտապես ցուցաբերած աջակցությունը։

Զրուցակիցները նաև կարծիքներ փոխանակեցին երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների և զարգացումների շուրջ։

Կից լուսանկարներ

Դեսպան Աննա Աղաջանյանի հանդիպումը Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռեթնո Մարսուդիի հետ

Ամբողջ ալբոմ »