EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը

02.03.2018



Մարտի 2-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Երևան ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ բարձր մակարդակով հայ-վրացական մշտական շփումները հնարավորություն են ընձեռում վերահսկելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքն ու նախանշելու նոր ծրագրեր։

Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգայն կառույցների շրջանակներում փոխգործության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանն առնչվող հարցեր։

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային հրատապ մի շարք խնդիրների:

Կից լուսանկարներ

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը

Ամբողջ ալբոմ »