EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված համերգային երեկո

28.02.2018

Փետրվարի 28-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության կողմից Նյու Յորքի Սբ. Վարդան մայր տաճարում կազմակերպվեց կամերային երաժշտության համերգային երեկո։

Համերգային ներկայացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

Համերգին ելույթներով հանդես եկան միջազգային ճանաչում ունեցող ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, թավջութակահար Սուրեն Բագրատունին և դաշնակահար Կարեն Հակոբյանը՝ Հայդնի, Խաչատրյանի, Հովունցի և Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարմամբ։

Համերգին ներկա էին ՄԱԿ-ում հավատարամագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
 

Կից լուսանկարներ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված համերգային երեկո

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված համերգային երեկո

 

 

 

Ամբողջ ալբոմ »