EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

12.01.2018

Հունվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Դավիթ Սերգեենկոյի հետ։

Նախարար Սերգեենկոն, ընդգծելով հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նշեց, որ առողջապահության բնագավառում հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը ևս երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից մեկն է հանդիսանում։

Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության բնագավառում համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Խոսելով բժշկական ապահովագրության մասին՝ դեսպան Սադոյանը նշեց, որ 2017թ. Վրաստան է այցելել 1․7 միլիոնից ավելի ՀՀ քաղաքացիներ, որոնց մի մասը Վրաստանում եղած ժամանակահատվածում ունեցել է առաջին բուժօգնության կարիք: Այդ առումով անհրաժեշտ է համապատասխան աշխատանքներ կատարել, որպեսզի այդ հարցը համակարգային լուծում ստանա և ՀՀ քաղաքացիները սահմանված կարգով օգտվեն անհրաժեշտ բուժօգնությունից, ու նույն հնարավորությունները ստեղծվեն նաև Վրաստանի քաղաքացիների համար Հայաստանում։ Կողմերը պայմանավորվեցին մոտ ապագայում աշխատանքներ կատարել այդ ուղղությամբ։

Հանդիպմանը դեսպան Սադոյանն անդրադարձավ նաև Հայաստանի առողջարարական զբոսաշրջության հնարավորություններին՝ նախարարին տեղեկացնելով, որ Հայաստանը մշտապես պատրաստ է իր հարկի տակ ընդունել բարեկամ վրացի զբոսաշարջիկներին։

Կից լուսանկարներ

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

 

Ամբողջ ալբոմ »