EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

21.12.2017

Փարիզում այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հմուտ կառավարումը էական նշանակություն կարող է ունենալ Կազմակերպության հիմնական նպատակների իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար Օդրի Ազուլեն կարևորեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներում։

Զրուցակիցները քննարկեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցությանը, Կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական նպատակների՝ մասնավորապես գիտության, կրթության և մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի զրույցի ընթացքում նշվեց, որ կազմակերպության անհարկի քաղաքականացումը չի բխում կառույցի շրջանակներում արդյունավետ համագործակցության շահերից։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՖՄԿ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: Այս համատեքստում Օդրի Ազուլեն բարձր գնահատեց երևանյան գագաթաժողովի կարգախոսի և քննարկման հիմնական թեմաների ընտրությունը։
 

Կից լուսանկարներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Ամբողջ ալբոմ »