EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդականին

21.12.2017

Փարիզում այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Էտյենի հետ։

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Էտյենը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։