EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Մկրտումյանն իր հավատարմագրերը հանձնեց Ուրուգվայի նախագահին

19.12.2017

Դեկտեմբերի 19-ին Ուրուգվայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես) իր հավատարմագրերը հանձնեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Տաբարե Վասկեսին:

Պաշտոնական արարողությանը հետևեց կարճատև առանձնազրույց, որի ընթացքում քննարկվեցին երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ներկայիս ընթացքը և հետագա համագործակցության հնարավորությունները:

Դեսպան Մկրտումյանը շնորհակալություն հայտնեց Ուրուգվային՝ Հայաստանին մշտապես աջակցելու և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առաջնորդելու համար: Դեսպան Մկրտումյանն նախագահ Վասկեսին շնորհակալություն հայտնեց նաև 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Ուրուգվայում պետական բարձր մակարդակով անցկացնելու և միջոցառումների ընթացքում ելույթ ունենալու համար:

Տաբարե Վասկեսն իր հերթին կարևորեց և բարձր գնահատեց հայ համայնքի ներդրումը Ուրուգվայի քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքում և հայտնեց իր պատրաստակամությունը` նպաստելու Հայաստանի հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը:

Նույն օրը Ուրուգվայի նախագահին իրենց հավատարմագրերը հանձնեցին ևս 13 պետությունների դեսպաններ՝ բոլորը համատեղության կարգով:

 

Կից լուսանկարներ

Դեսպան Մկրտումյանն իր հավատարմագրերը հանձնեց Ուրուգվայի նախագահին

Դեսպան Մկրտումյանն իր հավատարմագրերը հանձնեց Ուրուգվայի նախագահին

Ամբողջ ալբոմ »