EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանը ներկայացվեց «ProWine China 2017» ամենամյա ցուցահանդեսին

14.11.2017

Նոյեմբերի 14-ին Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկեց «ProWine China 2017» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդեսը: Այս տարի առաջին անգամ Հայաստանը ցուցահանդեսին ներկայանում է միասնական ազգային տաղավարով: Առաջիկա երեք օրերի ընթացքում Հայկական 13 ընկերություններ իրենց ալկոհոլային արտադրանքը կներկայացնեն ցուցահանդեսի այցելուներին:

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպչական աշխատանքները պետական աջակցության ծրագրերի շրջանակներում կատարվել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից՝ ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Ցուցահանդեսին ներկա էր ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը: Ցուցահանդեսի աշխատանքները շարունակվում են:
 

Կից լուսանկարներ

Հայաստանը ներկայացվեց «ProWine China 2017» ամենամյա ցուցահանդեսին

Հայաստանը ներկայացվեց «ProWine China 2017» ամենամյա ցուցահանդեսին

 

Ամբողջ ալբոմ »