EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Իտալիայում ՀՀ դեսպանը նախագահեց Իտալիայում ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների խմբի Մշակութային հանձնաժողովի նիստը

10.11.2017

Նոյեմբերի 10-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանի նախագահությամբ Հռոմում տեղի ունեցավ Իտալիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների խմբի Մշակութային հանձնաժողովի նիստը:

Նիստի ընթացքում քննարկվեցին հաջորդ տարի անցկացվելիք մի շարք մշակութային միջոցառումների, մասնավորապես՝ Ֆրանկոֆիլմ փառատոնի, “Dix mois dix mots” մրցույթի, Լա Սապիենցա համալսարանի ֆրանկոֆոն ուսանողների հետ հանդիպման և մի շարք այլ միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:
 
Կից լուսանկարներ

Ամբողջ ալբոմ »