EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Եսայանի այցը Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան

04.10.2017

Հոկտեմբերի 4-ին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն այցելեց Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան, որտեղ Հայաստանի և հայ-բելառուսական հարաբերությունների վերաբերյալ հանդես եկավ դասախոսությամբ:

Ողջունելով ուսանողներին՝ դեսպան Եսայանը ներկայացրեց անկախ Հայաստանի անցած ուղին, ներկա տնտեսական իրավիճակը, ներդրումային քաղաքականությունը, ՀՀ ինտեգրացիոն գործընթացները, ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի ճանպարհը և ԵՄ-ի հետ հարաբերությունների ներկա մակարդակը:

Դեսպանը նաև անդրադարձավ հայ-բելառուսական հարաբերություններին՝ հատկապես ուշադրություն դարձնելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկա փուլին, ներուժին և հեռանկարներին: Դասախոսության ավարտին դեսպան Եսայանը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին:

Ուսանողների հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ դեսպան Եսայանի և Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Շիմովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում երկու երկրների, մասնավորապես՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի միջև համագործակցության հեռանկարները:

Կից լուսանկարներ

Դեսպան Եսայանի այցը Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան

Դեսպան Եսայանի այցը Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան

 

Ամբողջ ալբոմ »