EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

ՀՀ անկախության 26-ամյակին և Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում

03.10.2017

Հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության բարեկամների միության աջակցությամբ, Փարիզի «Petit Palais» հեղինակավոր թանգարանի սրահում կազմակերպեց ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Բարձրաստիճան հյուրերի թվում էին Լիոնի նորընտիր քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի փոխնախագահներ, պատգամավորներ, սենատորներ, շրջանային և քաղաքային խորհուրդների ղեկավարներ, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպաններ Անրի Կյունին և Սերժ Սմեսովը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ, Գերաշնորհ հայր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ֆրանսիայում, ՅՈԻՆԵՍԿՕ-ում, ՖՄԿ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և անդամներ, ռազմական ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, ֆրանսիացի և ֆրանսահայ հասարակական, մշակութային գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ֆրանսահայ համայնքի անդամներ:

Իր շնորհավորական ուղերձում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանն անդրադարձավ ՀՀ անկախության 26 տարիների գլխավոր ձեռքբերումներին և մարտահրավերներին, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25 տարիների ընթացքում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններին:

Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի անունից ելույթով հանդես եկավ փոքաղաքապետ Պատրիկ Կլյուգմանը:

Միջոցառմանը ցուցադրվեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ֆիլմ:

Երեկոյի ընթացքում դեսպանը Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհված «Մովսես Խորենացի» մեդալները:

Ընդունելությանը հայկական ազգային պարի կատարումներով հանդես եկան «Նավասարդ» և «Երազ» պարային համույթները:

Կից լուսանկարներ

ՀՀ անկախության 26-ամյակին և Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում

ՀՀ անկախության 26-ամյակին և Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում

 

Ամբողջ ալբոմ »