EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին

30.09.2017

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 30-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին։

Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Վան Գրիգորյանին Հանրապետության Նախագահի կողմից բարձր պետական պարգևի՝ Պատվո շքանշանի արժանանալու կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա Ամերիկայի հայկական համագումարի ողջ կառույցի հայանպաստ գործունեության գնահատականն է։

Վան Գրիգորյանը, պարտավորեցնող համարելով Հայրենիքի կողմից պարգևի շնորհումը, նշեց, որ իր ղեկավարած կառույցը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, առավել մեծ եռանդով է աշխատելու, ու ներկայացրեց ԱՀՀ առաջիկա ծրագրերը։

Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի արդյունքներին։

Էդվարդ Նալբանդյանն ու Վան Գրիգորյանը քննարկեցին համահայկական օրակարգի հարցեր:

Կից լուսանկարներ

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին

Ամբողջ ալբոմ »