EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ

22.09.2017

Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետնախարար Ժան-Բապտիստ Լեմուանի հետ:

Նախարարները քննարկեցին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ կատարվեց միջազգային կառույցներում երկու երկրների փոխգործակցությանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանում հաջորդ տարի կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

Նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շուրջ։
 

Կից լուսանկարներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ

Ամբողջ ալբոմ »