EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ

19.09.2017

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-կանադական ակտիվ քաղաքական երկխոսության օրակարգի, առևտրատնտեսական կապերի առավել խթանման վերաբերյալ։

Նախարարներն անդրադարձան տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերին։

Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիա Ֆրիլանդը անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
 

Կից լուսանկարներ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ

Ամբողջ ալբոմ »