EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահին

17.02.2017

Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիին:

Երկուստեք արժևորվեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և մտքեր փոխանակվեցին փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական համագործակցության շուրջ։

Զրուցակիցները քննարկեցին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության կապակցությամբ։

Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը ներկայացրեց Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում արձանագրված վերջին զարգացումները։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Իրաքյան Քուրդիստանի նախագահն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերի:

Կից լուսանկարներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահին

Ամբողջ ալբոմ »