| < | Հուլիս 2012 | > | ||||
|---|---|---|---|---|---|---|
| Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուր | Շբթ | Կրկ |
| 1 | ||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
| 30 | 31 | |||||
04.07.2012
Հուլիսի 4-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՊՀ հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ,
«Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ երկու երկրների միջև
փոխգործակցությունը զարգանում է դաշնակցային հարաբերություններին բնորոշ
ակտիվ և կանոնավոր բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, վերելք ապրող տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության, ամուր իրավապայմանագրային դաշտի առկայության պայմաններում, ինչը լավ հիմք է ծառայում հարաբերությունների առավել ամրապնդման համար: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ հումանիտար ոլորտում կապերի զարգացումը և ամրապնդումը հատուկ կարևորություն ունեն:
Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Կոսաչևը բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի և Ռուսաստանի միջև դինամիկ զարգացող փոխհարաբերությունների վերաբերյալ: Քննարկվեցին երկկողմ կրթական, մշակութային և գիտական կապերը խորացնելու, էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Անդրադարձ կատարվեց ԱՊՀ շրջանակներում ընթացող համագործակցությանը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: