EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

16.05.2018

Շավարշ Քոչարյանի դասախոսությունը Հելսինկիի համալսարանի ուսանողների առջև

Մայիսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայաստան ուսուցողական այցով ժամանած Հելսինկիի համալսարանի ուսանողների առջև: մանրամասն ...

18.10.2017

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Հոկտեմբերի 17-18-ին Երևանում ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական կողմից՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան: մանրամասն ...

29.09.2017

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՍԵՄՄ (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ճանաչողական այցով Հայաստան և Արցախ ժամանած Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (IUSY) անդամ միջազգային երիտասարդական-քաղաքական կազմակերպությունների՝ երկու տասնյակից ավել ներկայացուցիչների: մանրամասն ...

19.05.2017

ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ-մոլդովական խորհրդատվություններ

Ավանդական բարեկամական մթնոլորտում քննարկվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, որն ընդգրկում է միջպետական փոխգործակցությանը, հայ-մոլդովական տնտեսական համագործակցության ներուժի իրագործմանը և հումանիտար կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։ Առանձնակի ուշադրության արժանացան միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: մանրամասն ...

14.03.2017

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև

Մարտի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից խորհրդատվությունները ղեկավարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենական կողմից՝ Թուրքմենստանի ԱԳ նախարարի տեղակալ Վեպա Խաջիևը: մանրամասն ...

23.12.2016

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի այցը Քիշնև

Դեկտեմբերի 23-ին Մոլդովայի Հանրապետության նորընտիր նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Քիշնևում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: մանրամասն ...

10.08.2016

Սոչիում կայացան ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարների տեղակալների խորհրդակցությունները

Օգոստոսի 10-ին Սոչիում տեղի ունեցան ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով հերթական խորհրդակցությունները, որի աշխատանքներին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում և նիստը նախագահում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: մանրամասն ...

12.07.2016

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց Սփյուռքի նախարարության “Սփյուռք” ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագրի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և լրագրողների դասընթացների մասնակիցներին: մանրամասն ...

02.05.2016

Հայաստանում Տաջիկստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 2-ին Հայաստանում Տաջիկստանի նորանշանակ դեսպան Իմոմուդին Սատտորովին (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: մանրամասն ...

20.04.2016

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց եզդիների և ասորիների համայնքային կառույցների ներկայացուցիչներին

Եզդիների և ասորիների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության կողմից իրենց համայնքների նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև այն ջանքերի, որոնք գործադրվում են միջազգային ասպարեզում Մերձավոր Արևելքում եզդիների և ասորիների նկատմամբ իրականացվող տեղահանություններին, հալածանքներին և ջարդերին վերջ դնելու համար: մանրամասն ...