EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

04.05.2018

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-ճապոնական փոխգործակցությունը առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար: Բարձր գնահատելով Էյջի Տագուչիի գործունեությունը որպես Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան՝ ԱԳՆ ղեկավարը վստահություն հայտնեց, որ համատեղ քայլերով հայ-ճապոնական հարաբերությունները որակապես նոր մակարդակի կբարձրանան։ մանրամասն ...

04.05.2018

Էդվարդ Նալբանդյանի դասախոսությունը ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում

Մայիսի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը դասախոսությամբ հանդես եկավ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2017-2018թթ. ծրագրի ունկնդիրների, ինչպես նաև 2018թ. Դիվանագետների և պետական այլ գերատեսչությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցների վերապատրաստման ծրագրի մասնակիցների առջև: մանրամասն ...

30.04.2018

ԱԳՆ ղեկավարի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Ապրիլի 30-ին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելի միջև: մանրամասն ...

27.04.2018

Հայաստանի և Չիլիի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգամյակ

Ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետոյին (նստավայրը՝ Մոսկվա), ով Երևան էր ժամանել փոխանցելու Չիլիի արտգործնախարար Ռոբերտո Ամպուերոյի պատասխան ուղերձը` Հայաստանի և Չիլիի միջև միջպետական հարաբերությունների հաստատման քսանհինգամյակի կապակցությամբ: մանրամասն ...

26.04.2018

Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Ապրիլի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում: մանրամասն ...

23.04.2018

ԱԳ նախարարն ընդունել է Ֆինլանդիայի խորհրդարանական պատվիրակությանը

Ապրիլի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆինլանդիայի խորհրդարանի Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խմբի պատվիրակությունը՝ Յուհո Էէրոլայի գլխավորությամբ: մանրամասն ...

22.04.2018

Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված դեսպաններին

Նախարար Նալբանդյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նախորդ օրը դեսպանների հետ կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումների վրա։ Արտգործնախարարն անդրադարձավ հավաքների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության, իրավապահ մարմինների կողմից տարածած հայտարարություններին, որոնք մատնացույց էին անում ՀՀ «Հավաքների ազատության մասին» օրենքի ակնհայտ խախտումներին ու հորդորում էին դադարեցնել հասարակականկարգի խախտմանն ուղղված կոչերն ու գործողությունները: մանրամասն ...

21.04.2018

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված դեսպաններին

Արձագանքելով Էդվարդ Նալբանդյանի խոսքին՝ դիվանագիտական մի քանի ներկայացուցչությունների ղեկավարներ ընդգծեցին, որ համակարծիք են նախարարի հետ՝ հավաքների ազատությունը պատշաճ կերպով ապահովելու ուղղությամբ իշխանությունների կատարած քայլերի և իրավապահների ցուցաբերած արհեստավարժ ու համաչափ գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով հավաքների խաղաղ բնույթը պահպանելու և քաղաքական երկխոսության կարևորությունը։ մանրամասն ...

20.04.2018

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Հայաստանում Լիտվայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Էրիկաս Պետրիկասին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-լիտվակական հարաբերությունների առավել ընդլայնմանը և խորացմանը ուղղված բեղմնավոր գործունեության համար: Նախարարը հաջողություն մաղթեց Էրիկաս Պետրիկասին իր հետագա գործունեության մեջ: մանրամասն ...

16.04.2018

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց սենատոր Օլիվիե Կադիքին

Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցության վերընթաց զարգացումը, որը նշանավորվել է բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցերով, միջխորհրդարանական կապերի սերտացմամբ, տնտեսական համագործակցության ընդլայնմամբ, մշակութային և գիտակրթական կապերի խորացմամբ: մանրամասն ...