EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

07.09.2017

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գերատեսչությունների միջև: մանրամասն ...

31.08.2017

ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Ինդոնեզիայի Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի փոխնախագահի ղեկավարած պատվիրակությանը

Օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Ինդոնեզիայի Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի փոխնախագահ, դոկտոր Ֆադլի Զոնի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի հինգ պատգամավորներ, Հայաստանում Ինդոնեզիայի դեսպան Յուդի Կրիսնանդին (նստավայրը՝ Կիև), ուղեկցող այլ անձինք: մանրամասն ...

08.08.2017

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Օգոստոսի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ չինական կողմից՝ արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը: մանրամասն ...

22.06.2017

Ինդոնեզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հունիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Ինդոնեզիայի նորանշանակ դեսպան Յուդդի Կրիսնանդիին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: մանրամասն ...

30.05.2017

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Էստոնիայի խորհրդարանի պատգամավորներին

Մայիսի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնին և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Հաննես Հանսոյին: մանրամասն ...

22.03.2017

Իսրայելի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին

Մարտի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Երուսաղեմ) Էլյահու Յերուշալմիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: մանրամասն ...

08.12.2016

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն Ինդոնեզիայում մասնակցեց Բալիի ժողովրադավարական ֆորումին

Դեկտեմբերի 7-8-ը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն Ինդոնեզիայի Նուսա Դուա քաղաքում մասնակցեց «Կրոն, ժողովրդավարություն և բազմակարծություն» կարգախոսը կրող Բալիի ժողովրադավարական 9-րդ ֆորումին, որին մասնակցում են 94 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ: մանրամասն ...