EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

19.12.2017

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ելույթ ունեցավ ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի երևանյան նիստում

Դեկտեմբերի 19-ին ԱԺ-ում մեկնարկեց ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի 17-րդ հանդիպումը։ Քննարկումների օրակարգում ընդգրկված են Եվրամիության հետ Հայաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ազդեցությունը քաղաքական ու տնտեսական բարեփոխումների գործընթացի վրա, արդյունաբերության, գյուղատնտեսության, Էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և այլ ոլորտներում համագործակցության նոր շրջանակը, Ժողովրդավարությունն ու հիմնարար իրավունքների պաշտպանությունը Հայաստանում և այլն։ մանրամասն ...

18.12.2017

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ելույթ ունեցավ քաղհասարակության դերին նվիրված համաժողովում

Դեկտեմբերի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, որպես հիմնական զեկուցող, մասնակցեց «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից հրավիրված համաժողովին, որը նվիրված էր Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարման ապահովման գործընթացում քաղաքացիական հասարակության դերին։ մանրամասն ...

14.12.2017

Եռակողմ հանդիպում արտաքին գործերի նախարարությունում

Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի և Կիպրոսի նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակություններին: մանրամասն ...

12.12.2017

Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների տեղակալների հանդիպումը Երևանում

Դեկտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների միջև աշխատանքային հանդիպում՝ ԱԳ նախարարների տեղակալներ Կարեն Նազարյանի և Էմիլ Կայկիևի գլխավորությամբ: մանրամասն ...

24.11.2017

Նախաստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը

Համաձայնագիրը, կողմերի համար սահմանվող մի շարք առավելությունների թվում, նախատեսում է նաև ՀՀ կողմից ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում։ մանրամասն ...

02.11.2017

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց ԵԽ ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչին։ մանրամասն ...

28.09.2017

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-ների միջև

Սեպտեմբերի 28-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լեհականը` Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկին: մանրամասն ...

28.07.2017

Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ռուբեն Մադսենին՝ (նստավայրը՝ Կիև) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ մանրամասն ...

11.07.2017

Իսլանդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

Հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ հուլիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բերգլինդ Այսգեյրսդոտիրին (նստավայրը՝ Մոսկվա)։ մանրամասն ...

23.06.2017

Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Երևանի Ազատության հրապարակում

Հունիսի 23-ին Ազատության հրապարակում ելույթով հանդես եկան ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի զինվորական նվագախումբը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախումբն ու բրիտանական բանակի շեփորահարները։ մանրամասն ...