EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

14.12.2017

ՀՀ ԱԳՆ-ում անցկացվեց հեռուստակամուրջ` Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար ավանդական դարձած հեռուստակամուրջը, որն անցկացվեց դեկտեմբերի 13-ից Հայաստանում մեկնարկած 11-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում: մանրամասն ...

14.12.2017

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Հայաստանում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի պատվիրակության ղեկավարի հետ

Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Հարավային Կովկասի նորանշանակ պատվիրակության ղեկավար Մաքս Սանթների (նստավայրը՝ Թբիլիսի) գլխավորած պատվիրակությանը: մանրամասն ...

30.11.2017

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ՄԻԳՀԳ-ի դաշտային գործողությունների և տեխնիկական համագործակցության վարչության տնօրեն Ժորժետ Գանյոնի գլխավորած պատվիրակության հետ

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (Ժնև) Դաշտային գործողությունների և տեխնիկական համագործակցության վարչության տնօրեն Ժորժետ Գանյոնի գլխավորած պատվիրակությանը: մանրամասն ...

24.10.2017

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում դրոշի բարձրացման պաշտոնական արարողությանը

Հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի օրվա և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում դրոշի բարձրացման պաշտոնական արարողությանը: մանրամասն ...

05.10.2017

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի գործադիր կոմիտեի 68-րդ նստաշրջանին

Հոկտեմբերի 2-6-ը Ժնևում ընթանում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 68-րդ նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ: մանրամասն ...

05.10.2017

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի և Ասամբլեայի պատվիրակությանը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի և Ասամբլեայի պատվիրակությանը: մանրամասն ...

25.09.2017

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայինիուս Պուրասի հետ

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն չափանիշներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայինիուս Պուրասի հետ: մանրամասն ...

24.07.2017

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների փորձագետների հետ

Հուլիսի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Նյու Յորքից ժամանած ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի Կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության փորձագետներին: մանրամասն ...

29.06.2017

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան կոնֆերանսին

Հունիսի 27-ից 29-ը Վիեննայում անցկացվեց ԵԱՀԿ 2017թ. Անվտանգության վերանայման տարեկան կոնֆերանսը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը՝ արտգործնախարարի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ: մանրամասն ...

08.06.2017

Խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև` հյուսիսամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով

Հունիսի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև` հյուսիսամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով: մանրամասն ...