EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

23.03.2018

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի և Հայաստանի ու Մադագասկարի արտգործնախարարների հանդիպումը

Միկաել Ժանը, Էդվարդ Նալբանդյանը և Անրի Ռաբարի-Նձական մանրամասն անդրադարձան գագաթաժողովի բովանդակային հարցերին՝ ընդունվելիք փաստաթղթերին, քննարկումների գլխավոր ուղղություններին։ Մտքեր փոխանակվեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեության մի շարք ուղղությունների շուրջ։ մանրամասն ...

23.03.2018

Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի նախապատրաստական բարձր մակարդակի հանդիպումը

Ներկայացնելով տնտեսական ֆորումի անցկացման Հայաստանի նախաձեռնությունը՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հիմնական նպատակն է ֆրանկոֆոն գործարարների մշտական գործող ցանցի ստեղծումը։ Հայաստանի ԱԳ նախարարի բնորոշմամբ ստեղծվելիք այդ ցանցի առաքելությունն է դառնալու ֆրանկոֆոն տարածքի ձեռնարկատերերի, գործարարների և նրանց միավորող կազմակերպությունների միջև ինստիտուտուցիոնալ, մասնագիտական կապերի հաստատումը և զարգացումը, ձեռնարկատիրության համար նպաստավոր պայմանների խթանումը, փոխադարձ ներդրումների խրախուսումը՝ միտված Ֆրանկոֆոնիայի երկրների տնտեսական զարգացմանը։ Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ ծրագրվում է ցանցի թվային հարթակի ձևավորումը՝ որպես շահավետ փոխանակումների և դրական փորձառության ընդօրինակման շրջանակ։ մանրամասն ...

23.03.2018

ՀՀ պետական պարգևների հանձնման արարողություն Գերմանիայում ՀՀ դեսպանությունում

Մարտի 23-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Բունդեսթագի պատգամավոր, Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին հանձնվեց Մխիթար Գոշ մեդալը: Հայ-գերմանական հարաբերություններում իր նշանակալի ներդրման համար Գերմանահայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանին հանձնվեց Մովսես Խորենացու մեդալը: մանրամասն ...

23.03.2018

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներ Իտալիայում

Իտալիայում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանի մասնակցությամբ Հռոմում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ: մանրամասն ...

23.03.2018

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոնսենսուսով ընդունեց Հայաստանի ներկայացրած Ցեղասպանության կանխարգելման բանաձևը

Մարտի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը («Prevention of genocide»): Հայաստանին միացան և բանաձևը համահեղինակեցին շուրջ վեց տասնյակ պետություններ, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա ևս երկու շաբաթ: մանրամասն ...