EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

16.03.2018

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ

Ողջունելով ՀՀ դեսպանին, Վրաստանի խորհրդարանի նախագահը նշեց, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, ունենալով պատմական խոր արմատներ, այսօր արձանագրում են վերընթաց զարգացում տարբեր ուղղություններով, որոնցից արաժանահիշատակ է տարեցտարի կայուն աճ գրանցող երկկողմ տնտեսական հարաբերությունները։ մանրամասն ...

16.03.2018

Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդես Էստոնիայում

Մարտի 14-ին Էստոնիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) կազմակերպմամբ Էստոնիայի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին Էստոնիայի պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: մանրամասն ...

16.03.2018

Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Լիբանանին աջակցությանը նվիրված միջազգային համաժողովին

Խոսելով Հայաստանի համար Լիբանանի կարևորության մասին՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը Մերձավոր Արևելքի և լիբանանյան խճանկարի ինքնատիպ մաս է կազմել՝ ակտիվորեն ներգրավված լինելով Լիբանանի սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականության մեջ՝ ներկայացված լինելով կառավարությունում և խորհրդարանում: մանրամասն ...

16.03.2018

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ Լիբանանում

Մարտի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հովանու ներքո տեղի ունեցավ Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին Լիբանանի տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, կրոնական, քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, մշակույթի գործիչներ: մանրամասն ...

16.03.2018

Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի ազգային կրթության նախարար Վալենտին Պոպայի հետ

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել բարեկամ Ռումինիայում, որի հետ առկա է պատմական, մշակութային, կրթական կապերի հարուստ պատմություն: Այդ համատեքստում զրուցակիցները նաև բարձր գնահատեցին Ռումինիայում շուրջ 1000-ամյա ներկայություն ունեցող հայ համայնքի դերը: մանրամասն ...

16.03.2018

Դեսպան Վարդանյանի հանդիպումը Հայաստան-Վիետնամ Բարեկամության Ասոցիացիայի և Վիետնամի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ

Հանդիպմանը քննարկվեց հայ-վիետնամական հարաբերությունների օրակարգի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց հումանիտար, առևտրատնտեսական, ներդրումների և հատկապես զբոսաշրջային ոլորտում իրականացվող ծրագրերին և տվյալ ուղղություններով երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: մանրամասն ...