EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

15.03.2018

Ալբանիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին

Շնորհավորելով դեսպան Հոբդարիին նշանակման կապակցությամբ, փոխարտգործնախարարը հաջողություն մաղթեց նրան Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն իրականցանելու հարցում՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: մանրամասն ...

15.03.2018

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց Արևելյան գործընկերության Հանրային կառավարման բարեփոխումների աշխատանքային խմբի քննարկմանը

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Կարեն Նազարյանը մատնանշեց, որ Երևանում անցկացվող այս հանդիպումն առաջինն է՝ օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ԱլԳ վերանայված ճարտարապետության մեկնարկից հետո։ Նա նաև նշեց, որ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովում հաստատված «20 արդյունք մինչև 2020» փաստաթուղթը նոր ուղենիշն է, որ մոտակա տարիներին առաջնորդելու է գործընկերության համատեղ օրակարգի ձևաչափում ընթացող բոլոր գործընթացները, ներառյալ՝ արհեստավարժ, ապաքաղաքականացված, հաշվետու և էթիկայի սկզբունքներին համապատասխանող հանրային ծառայության կայացումը։ մանրամասն ...

15.03.2018

Ստորագրվեց Հայաստանի և Դանիայի միջև կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Կարստեն Լորիտզենը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Դանիայի Թագավորության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան: մանրամասն ...

15.03.2018

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Արտաքին քաղաքականության դանիական ընկերակցության անդամների հետ

Նախարար Նալբանդյանը դանիացի արտաքին քաղաքականության փորձագետներին ներկայացրեց իր այցելության նպատակները, Կոպենհագենում ունեցած հանդիպումների արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները, դրանց արձագանքելու նպատակով գործադրվող քայլերը: մանրամասն ...

15.03.2018

Հայաստանի արտգործնախարարի և Դանիայի արտահանման վարկավորման գործակալության ղեկավարի հանդիպումը

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունքում ձևավորված գործարար միջավայրը, ներդրողների համար ստեղծված բարենպաստ պայմանները, Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունները։ մանրամասն ...

15.03.2018

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Դանիայի կառավարության պետքարտուղարի տեղակալին

Հանդիպմանը քննարկվեցին հայ-դանիական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադրաձ արվեց քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի աշխուժացմանը։ մանրամասն ...

15.03.2018

«Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես Ստրասբուրգում

Մարտի 13-ից 15-ը Ստրասբուրգի կենտրոնական Կլեբեր հրապարակում տեղակայված «Aubette» սրահում կայացավ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը կազմակերպել էր Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության և Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հետ համատեղ: Այն Ստրասբուրգում Արցախին նվիրված առաջին միջոցառումն էր: մանրամասն ...