EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

14.03.2018

Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևրտատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք նշվեց բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների կարևորությունը: Այս համատեքստում արտգործնախարարներն ընդգծեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացման կարևորությունը: մանրամասն ...

14.03.2018

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դանիայի խորհրդարանի փոխխոսնակին

Զրուցակիցները, կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը, նշեցին, որ այս ձևաչափով Հայաստանի և Դանիայի միջև կապերի ամրապնդումը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը: Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանացագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները՝ կարևորելով այս ուղղությամբ միջազգային հանրության համատեղ ջանքերը։ մանրամասն ...

14.03.2018

Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Դանիայի մշակույթի նախարարի հետ

Էդվարդ Նալբանդյանը և Մեթե Բոկը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Դանիայի Թագավորության մշակույթի նախարարության միջև մշակույթի և արվեստի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: մանրամասն ...

14.03.2018

Դեսպան Մինասյանի հանդիպումը Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Քրիստիան Դումիտրեսկուի հետ

Սենատոր Դումիտրեսկուն շնորհավորեց Սերգեյ Մինասյանին Ռումինիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և իր աջակցությունը հայտնեց վերջինիս կարևոր առաքելության իրականացմանը: մանրամասն ...

14.03.2018

ՄԱԿ-ում շարունակվեց «Գյուղական բնակավայրերի կանանց և աղջիկների տնտեսական և սոցիալական հնարավորությունները» խորագրով միջոցառումը

Իր եզրափակիչ խոսքում դեսպան Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի ազգային քաղաքականությանը` ուղղված գյուղական բնակավայրերում առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովմանը, կանանց և աղջիկների առողջապահական ոլորտում իրազեկման բարձրացմանն ուղղված քարոզարշավներին: մանրամասն ...