EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

13.03.2018

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի Արդարադատության նախարարի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Վրաստանի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցերի։ մանրամասն ...

13.03.2018

Հայաստանի արտգործնախարարի և Շվեդիայի խորհրդարանի նախագահի հանդիպումը

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների միջև համագործակցության գործուն ձևաչափ և այդ տեսանկյունից երկու երկրների օրենսդրական մարմինների ակտիվ փոխգործակցությունը դրվատանքի է արժանի։ մանրամասն ...

13.03.2018

Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հանդիպումը

Էդվարդ Նալբանդյանը և Մարգոտ Վալստրյոմը գոհունակությամբ արձանագրեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև ամուր և բարեկամական համագործակցություն է ծավալվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, ակտիվ են միջխորհրդարանական կապերը: մանրամասն ...

13.03.2018

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ստոկհոլմում մասնակցեց «Կայուն զարգացման նպատակների իրականացումը. Հայաստանի փորձը» կլոր սեղանին

Իր բացման խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը որոշակի դրական փորձ է կուտակել Կայուն զարգացման նպատակաների առաջմղման գործում, և նման միջոցառումները լավ հնարավորություն են այն գործընկերներին ներկայացնելու համար և ուսումնասիրելու այս ուղղությամբ այլ երկրներում կատարած աշխատանքը։ «Մենք ուրախ ենք, որ Շվեդիայում գնահատվում է Հայաստանի կողմից այդ բնագավառում արձանագրված առաջընթացը», շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը: մանրամասն ...

13.03.2018

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Շվեդիայի պետքարտուղարի հետ

Հանդիպմանը քննարկվեցին հայ-շվեդական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին տարբեր բնագավառներում երկու երկրների միջև համագործակցության առավել խորացման ուղիների, իրավապայմանագրային դաշտի ընդայնման, առևտրատնտեսական փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ: մանրամասն ...

13.03.2018

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Շվեդիայի առաջատար վերլուծական կենտրոնների ղեկավարության հետ

Ստոկհոլմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեդիայում առաջատար վերլուծական կենտրոնների՝ Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության կենտրոնի, Միջազգային հարաբերությունների շվեդական ինստիտուտի, Ուպսալայի համալսարանի խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի, «Յարլ Հյալմարսոն» հիմնադրամի ղեկավարության և բարձրաստիճան դիվանագետների հետ։ մանրամասն ...

13.03.2018

Արցախյան ազատագրական շարժման և Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառում Օդեսայում

Մարտի 13-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Ուկրաինայի Հայերի միության Կիրովոգրադի մարզային համայնքային կառույցի աջակցությամբ Կիրովոգրադի մարզի Առևտրատնտեսական Պալատում կազմակերպվեց Արցախյան ազատագրական շարժման և Սումգաիթի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված «Ցեղասպանություն՝ հիշում ենք հանուն խաղախության և անվտանգության» թեմայով կլոր սեղան և «20-րդ դարի ցեղասպանությունների զոհերի հիշատակին» նվիրված փաստավավերագրական ֆիլմի փակ դիտում: մանրամասն ...

13.03.2018

Ֆրանկոֆոն մեծ համերգ Ժնևում` նվիրված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը հյուրընկալող Հայաստանին

Մարտի 13-ին Ժնևում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի Ազգերի պալատի գլխավոր հանդիսասրահում, տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը հյուրընկալող Հայաստանին նվիրված մեծ համերգ: մանրամասն ...