EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

12.03.2018

ԱԳ նախարաի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Մարտի 12-ին Բրյուսելում կայացավ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, անդամ պետությունների և գործընկեր երկրների պաշտոնական պատվիրակությունները։ Սա Բրյուսելի գագաթաժողովի ժամանակ ԱլԳ կառուցվածքային վերանայման մասին ընդունված որոշումներից հետո նման մակարդակի առաջին հանդիպումն էր։ մանրամասն ...

12.03.2018

Հայաստանի Հանրապետության հարյուրամյակին նվիրված համերգ Քուվեյթում

Քուվեյթում ՀՀ դեսպանության և Քուվեյթի Պետության Մշակությի, արվեստի և գրականության ազգային խորհրդի համագործակցությամբ «Աբդուլ Հուսեին Աբդուլռեդա» սրահում տեղի ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի համերգը: մանրամասն ...

12.03.2018

Մալայզիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին

Մարտի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Մալայզիայի նորանշանակ դեսպան Դաթուկ Մաթ Դրիս Բին Հաջի Յակոբին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: մանրամասն ...

12.03.2018

«Գյուղական բնակավայրերի կանանց և աղջիկների տնտեսական և սոցիալական հնարավորությունները» խորագրով միջոցառում ՄԱԿ-ում

Մարտի 12-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի բացման շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական ներկայացուցչությունը Հայ օգնության Միության հետ համատեղ կազմակերպեց «Գյուղական բնակավայրերի կանանց և աղջիկների տնտեսական և սոցիալական հնարավորությունները» խորագրով միջոցառում: մանրամասն ...

12.03.2018

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Վիեննայում

Մարտի 12-ին Ավստրիայի Լյուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների վերացման ինստիտուտը Ավստրիայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ և ՀՀ դեսպանության աջակցությամբ Վիեննայի քաղաքապետարանի հին շենքի հանդիսությունների դահլիճում կազմակերպել էր ամերիկահայ գրող, հրապարակախոս Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի հանրային դասախոսությունը: մանրամասն ...