EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

10.03.2018

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին և Սումգայիթյան ջարդերին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում

Մարտի 10-ին Արգենտինյան Հանրապետության Հայկական կառույցների /IARA/ միության կազմակերպմամբ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հայ կենտրոն»-ում տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում և մատուցվեց Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման կարգ, որին ներկա էին Արգենտինայի հասարակական և գիտական շրջանակի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ: մանրամասն ...

10.03.2018

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Բեռլինում անցկացվող Ֆրանկոֆոնիայի տոնին

Մարտի 10-ին Բեռլինի Ֆրանսիական կենտրոնում նշվեց Ֆրանկոֆոնիայի տոնը, որն այս տարի կազմակերպել էին ԳԴՀ-ում Կանադայի և Բենինի դեսպանություններն ու Քվեբեքի կառավարության ներկայացուցչությունը: Միջոցառման կարգախոսն էր «1001 շեշտադրում՝ մեկ կտուրի տակ»: Տեղեկատվական առանձին տաղավարով մասնակցում էր նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում գալիք նախագահությունը ստանձնող Հայաստանը: մանրամասն ...