EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

06.03.2018

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը

Մարտի 6-ին Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը հանդես եկավ «Հայաստանի արտաքին քաղաքականություն. համադրելով շահերն ու հնարավորությունները» (Armenian Foreign Policy. Combining Interests and opportunities) խորագրով հանրային դասախոսությամբ: մանրամասն ...

06.03.2018

Դեսպան Չարչօղլյանն իր հավատարմագրերը հանձնեց Կիպրոսի նախագահին

Մարտի 6-ին Կիպրոսում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը (նստավայրը՝ Աթենք) իր հավատարմագրերը հանձնեց երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսին: մանրամասն ...

06.03.2018

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպություն նորանշանակ մշտական համակարգողին

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում և նպատակադրված է շարունակել դրական օրակարգով ներգրավվածությունը ՄԱԿ-ի նպատակների իրականացմանը։ ԱԳՆ ղեկավարը բարձր գնահատեց Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր նպաստը կբերի Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրագործմանը։ մանրամասն ...

06.03.2018

Դեսպան Աննա Աղաջանյանի հանդիպումը Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռեթնո Մարսուդիի հետ

Կարևորելով Ջակարտայում ՀՀ դեսպանության բացումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ նախարար Մարսուդին բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում դեսպանի գործունեությունը, ինչպես նաև գոհունակություն հայտնեց տարբեր ուղղություններով հայ-ինդոնեզական համագործակցության զարգացման կապակցությամբ։ մանրամասն ...

06.03.2018

Դեսպան Թումանյանի հանդիպումն «Օմիդ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ

Մարտի 6-ին ԻԻՀ Մեջլիսում տեղի ունեցավ դեսպան Արտաշես Թումանյանի և «Օմիդ» («Հույս») խմբակցության ղեկավար Մոհամմադ Ռեզա Արեֆի հանդիպումը, որի ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-իրանական հարաբերությունների տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ: մանրամասն ...