EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

05.03.2018

Նախագահը ներկա է գտնվել «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերային

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերային: Վավերագրական ֆիլմը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Ֆիլմում ներառված են փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ: մանրամասն ...

05.03.2018

Կիպրոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Էդվարդ Նալբանդյանն ու Լեոնիդաս Մարկիդեսն արժևորեցին կիպրահայ համայնքի դերակատարությունը ինչպես Կիպրոսի զարգացման գործում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունների տեսանկյունից։ մանրամասն ...

05.03.2018

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական հարցերով փոխտեղակալին

Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունները և կարևորեց բարձրաստիճան շփումները, որոնք լավ առիթ են ընձեռում երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերը քննարկելու համար: Այս համատեքստում ԱԳ նախարարը նշեց, որ անցյալ ամիս Երևանում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ում հետ քննարկվեցին նաև առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման հնարավոր ուղիները: մանրամասն ...

05.03.2018

Դեսպան Տեր-Ստեփանյանի և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալի հանդիպումը

Մարտի 5-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նորանշանակ գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալի հետ: մանրամասն ...

05.03.2018

Դեսպան Սմբատյանի աշխատանքային այցը ԳԴՀ Թյուրինգիա երկրամաս

Այցի ընթացքում դեսպանին ընդունեց Թյուրինգիայի վարչապետ Բոդո Ռամելովը: Ողջունելով հյուրին՝ վարչապետը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին տարիներին աշխուժացում է գրանցվել Թյուրինգիա երկրամասի և Հայաստանի միջև ամենատարբեր ոլորտներում հարաբերություններում, այդ թվում՝ տնտեսական, կրթական, գիտամշակութային և այլն: մանրամասն ...

05.03.2018

Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի բացման հանդիսավոր արարողություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում

Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Վաշինգտոնի Ֆրանկոֆոնիայի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունները ներկայացնող դեսպաններ ու դիվանագետներ, պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Վաշինգտոնում «Ալյանս Ֆրանսեզ» կենտրոնի, «Սմիթսոնիան» հաստատության և այլ մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ: մանրամասն ...