EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

04.03.2018

Սումգայիթյան ողբերգության 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բուխարեստում

Մարտի 4-ին Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց հայկական մայր եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ ի հիշատակ Սումգայիթյան կոտորածների անմեղ նահատակների մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան պաշտոն, որից հետո Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի կողմից ծաղկեպսակներ տեղադրեցին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին: մանրամասն ...

04.03.2018

Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կահիրեում

Մարտի 4-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հիշատակի երեկո՝ նվիրված Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին եգիպտացի մտավորականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, ինչպես նաև հայ համայքնի ներկայացուցիչներ: Ելույթով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը։ մանրամասն ...