EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

28.02.2018

«Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ» թեմայով քննարկում Բեռլինում

Ողջունելով ներկաներին՝ դեսպան Սմբատյանն անդրադարձավ բռնապետական պայմաններում անցյալի հիշողության պահպանման՝ տարբեր հանցագործությունների զոհերի հիշատակման մշակույթին: Դեսպանը նաև ներկայացրեց Արցախյան շարժման սկզբնական փուլի զարգացումները և ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հայ բնակչության կոտորածները Սումգայիթում, Բաքվում և այլուր, որոնք պատախան էին իրենց արդար կամքը բարձրաձայնելու նպատակով հայերի կազմակերպած խաղաղ ցույցերի: մանրամասն ...

28.02.2018

Հայաստանի արտգործնախարարի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հանդիպումը

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ գերագույն հանձնակատար ալ-Հուսեյնը բարձր գնահատեց Հայաստանի հետևողական ջանքերը միտված մարդու իրավունքների պաշտպանությանը և ողջունեց ցեղասպանությունների և մադկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնողական քայլերը: մանրամասն ...

28.02.2018

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրենին

Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրենը մտքեր փոխանակեցին Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի օրակարգի վերաբերյալ, անդրադարձան ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման բնագավառում Հայաստանի նախաձեռնություններին: մանրամասն ...

28.02.2018

Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Թբիլիսիում

Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցին, որին մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանության ողջ անձնակազմի հետ, Վրաստանի խորհրադարանի պատագամավորներ, մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։ մանրամասն ...

28.02.2018

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված համերգային երեկո

Փետրվարի 28-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության կողմից Նյու Յորքի Սբ. Վարդան մայր տաճարում կազմակերպվեց կամերային երաժշտության համերգային երեկո։ մանրամասն ...