EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

21.12.2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդականին

Փարիզում այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Էտյենի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր։ մանրամասն ...

21.12.2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Ֆրանսիա իր այցելության նպատակները և օրակարգը, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը։ Նախարարը հանգամանալից անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին, հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։ մանրամասն ...

21.12.2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին

Հայաստանի արտգործնախարարի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի զրույցի ընթացքում նշվեց, որ կազմակերպության անհարկի քաղաքականացումը չի բխում կառույցի շրջանակներում արդյունավետ համագործակցության շահերից։ մանրամասն ...