EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

19.12.2017

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ելույթ ունեցավ ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի երևանյան նիստում

Դեկտեմբերի 19-ին ԱԺ-ում մեկնարկեց ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի 17-րդ հանդիպումը։ Քննարկումների օրակարգում ընդգրկված են Եվրամիության հետ Հայաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ազդեցությունը քաղաքական ու տնտեսական բարեփոխումների գործընթացի վրա, արդյունաբերության, գյուղատնտեսության, Էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և այլ ոլորտներում համագործակցության նոր շրջանակը, Ժողովրդավարությունն ու հիմնարար իրավունքների պաշտպանությունը Հայաստանում և այլն։ մանրամասն ...

19.12.2017

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցեց Նիկոլաևի «Տապան» հոգևոր մշակութային կենտրոնի բացմանը

Դեկտեմբերի 19–ին Նիկոլաևում տեղի ունեցավ «Տապան» հոգևոր մշակութային կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցում էին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նիկոլաևի և Խերսոնի հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Յապարյանը, ՈւՀՄ-ի Նիկոլաևի և Խերսոնի մարզային կառույցների ղեկավարները, բարերարներ, ինչպես նաև Նիկոլաևի հայ համայնքի ներկայացուցիչներ: մանրամասն ...

19.12.2017

Դեսպան Մկրտումյանն իր հավատարմագրերը հանձնեց Ուրուգվայի նախագահին

Դեկտեմբերի 19-ին Ուրուգվայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես) իր հավատարմագրերը հանձնեց Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Տաբարե Վասկեսին: մանրամասն ...