EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

15.12.2017

Հայ-չինական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին նվիրված քննարկում ՀՀ ԱԳՆ-ում

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցավ քննարկում՝ նվիրված հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, որը վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը։ Քննարկումների ընթացքում Չինաստանի շուկա մուտք գործելու առանձնահատկությունների և հնարավորությունների վերաբերյալ ելույթներով հանդես եկան ԱԳ փոխնախարար Հարությունյանը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Հայատանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի արտաքին կապերի վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը: մանրամասն ...

15.12.2017

Գործարար համաժողով Լիբանանում

Դեկտեմբերի 12-15-ը Լիբանանում ՀՀ դեսպանության, Հայաստանի Զարգացման Հիմնադրամի և «Մենեջմենթ Միքս» ընկերության համատեղ կազմակերպմամբ կայացավ Հայաստանի գործարար պատվիրակության այց Լիբանան, որը ղեկավարում էր ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի տարբեր ոլորտներ ներկայացնող հայ գործարարներ։ մանրամասն ...

15.12.2017

Մշակութային միջոցառում Վիլնյուսում

Դեկտեմբերի 15-ին Վիլնյուսի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ հայկական «Նաղաշ» համույթի համերգը, որը Լիտվայում ՀՀ դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել էր լիտվական Gera Muzika Gyvai ընկերությունը: մանրամասն ...

15.12.2017

Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հավելեց, որ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում որոշ անխոհեմ փորձերը` բարեփոխումների քողի ներքո ներգրավվելու Կազմակերպությունից առանձին ինչ-որ գործողություններում, հակասում են Կազմակերպության կանոնադրությանը, ՍԾՏՀԿ ԽՎ նպատակներին և ընթացակարգերին՝ բացասաբար ազդելով Կազմակերպության հեղինակության վրա: մանրամասն ...

15.12.2017

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ

Դեկտեմբերի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: մանրամասն ...

15.12.2017

Քուվեյթում ՀՀ դեսպանի հանդիպումը Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետի հետ

Դեկտեմբերի 15-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը հանդիպեց Էլ-Քուվեյթ նահանգի նահանգապետ, գեներալ Սաբեթ Ալ Մուհաննայի հետ: մանրամասն ...