EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

14.12.2017

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Հայաստանում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի պատվիրակության ղեկավարի հետ

Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Հարավային Կովկասի նորանշանակ պատվիրակության ղեկավար Մաքս Սանթների (նստավայրը՝ Թբիլիսի) գլխավորած պատվիրակությանը: մանրամասն ...

14.12.2017

Եռակողմ հանդիպում արտաքին գործերի նախարարությունում

Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի և Կիպրոսի նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի գլխավորած պատվիրակություններին: մանրամասն ...

14.12.2017

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահին

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը կարևորեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գործունեությունը Հայաստանի և Եվրամիության միջև կապերի խորացման գործում: մանրամասն ...

14.12.2017

ՀՀ ԱԳՆ-ում անցկացվեց հեռուստակամուրջ` Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար

Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար ավանդական դարձած հեռուստակամուրջը, որն անցկացվեց դեկտեմբերի 13-ից Հայաստանում մեկնարկած 11-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում: մանրամասն ...

14.12.2017

Դեսպան Տողանյանը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանում հանդիպեց մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ

Դեկտեմբերի 14-ին Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանում (ՄԳԻՄՕ) տեղի ունեցավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը բուհի և մոսկովյան այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների հայազգի ուսանողների հետ։ մանրամասն ...