EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

13.12.2017

Դեսպան Սմբատյանի աշխատանքային այցը Հալլե քաղաք

Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այցը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակութային մայրաքաղաք Հալլե, որտեղ նա հանդիպում ունեցավ քաղաքապետ Բերնդ Վիգանդի հետ: մանրամասն ...

13.12.2017

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Բաթումի նորընտիր քաղաքապետի հետ

Դեկտեմբերիի 13-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումի նորընտիր քաղաքապետ Լաշա Կոմախիձեի հետ: մանրամասն ...

13.12.2017

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Նիկոս Կոձիասին

Հանդիպումից հետո՝ նախարար Կոձիասի ուղեկցությամբ՝ Հունաստանի ԱԳՆ համաժողովների սրահում Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության, հրատապ միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին ծավալուն ելույթով։ մանրամասն ...

13.12.2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հունաստանի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Էդվարդ Նալբանդյանը հունահայ համայնքի ներկայացուցիչներին տեղեկացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված համագործակցության հեռանկարների մասին, ծանոթացրեց միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ մանրամասն ...

13.12.2017

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Հունաստանի նախագահի հետ

Հունաստանի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև բամզաբովանդակ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ երկու եղբայրական ժողովուրդները միմյանց կապված են դարավոր բարեկամությամբ և փոխադարձ մեծ համակրանքով: մանրամասն ...

13.12.2017

Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպումը

Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց քաղաքական երկխոսության հետագա խորացման, տնտեսական համագործակցության ամրապնդման, երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ հարցերին, ինչպես նաև կարևորվեց պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և այլ բնագավառներում գործընկերության զարգացումը: Նախարարներ Նալբանդյանը և Կոձիասը կարևորեցին հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները և գործարար համաժողովների կազմակերպումը: մանրամասն ...

13.12.2017

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին

Դեկտեմբերի 13-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին: մանրամասն ...

13.12.2017

Դեսպան Բաղդասարյանը նախագահեց Հռոմում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նիստը

Դեկտեմբերի 13-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը նախագահեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նիստը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց ս.թ. նոյեմբերի 10-ին անցկացված Խմբի Մշակութային հանձնաժողովի նիստի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: մանրամասն ...