EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

11.12.2017

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվեց Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով

Դեկտեմբերի 11-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Նորին Գերազանցություն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի և Մալթայի Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ` Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ նշանակալի ավանդի համար Մալթայի Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պարգևատրվեց Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, որը նրան հանձնեց Մալթայի Ուխտի տեղապահը: մանրամասն ...

11.12.2017

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ Ամերիկայի հայկական համագումարի բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։ մանրամասն ...

11.12.2017

Դեսպան Սադոյանի հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ

Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ։ մանրամասն ...

11.12.2017

Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված միջոցառումներ Կիելցե քաղաքում

Դեկտեմբերի 11-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության և Շվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկի պատվո հովանու ներքո Լեհաստանի ազգային թանգարանի Կիելցեի մասնաճյուղի, Կիելցեի մշակույթների երկխոսության թանգարանի կողմից Կիելցե քաղաքում տեղի ունեցան «Լեհաստանի հայերը, Կիելցեի հայերը» խորագրով միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց Կիելցեի կենտրոնական հրապարակում Լեհաստանի հայ համայնքին, մասնավորապես Կիելցեի հայկական ներկայությանը նվիրված բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությամբ: մանրամասն ...