EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

08.12.2017

Մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին նվիրված ցուցահանդես Բելառուսի ռազմական պատմության պետական թանգարանում

Դեկտեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության և «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման հիմնադրամի աջակցությամբ Բելառուսի ռազմական պատմության պետական թանգարանում տեղի ունեցավ ցուցահանդես՝ նվիրված մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակին: մանրամասն ...

08.12.2017

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: մանրամասն ...

08.12.2017

Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մշակությաին փոխանակումների խթանման ուղիները։ Կողմերը կարևորեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, իրավապայմանագրային դաշտի ընդլանումը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խորացումը: մանրամասն ...

08.12.2017

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը

Նախարարներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված համաձայնությունների կատարման ընթացքի շուրջ: մանրամասն ...

08.12.2017

Հայաստանի և Իսլանդիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի և Իսլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների մեխանիզմի ստեղծումը, մտքեր փոխանակեցին միջազգային հարթակներում փոխգործակցության խորացման վերաբերյալ: մանրամասն ...

08.12.2017

Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների հանդիպումը

Զրուցակիցները կարևորեցին ՀՀ ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ նշելով, որ այն լավ հիմք է Հայաստանի և Եվրամիության, անդամ երկրների միջև համագործակցության համար: մանրամասն ...

08.12.2017

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Նախարար Նալբանդյանը գլխավոր քարտուղար Գրեմինգերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, անդրադարձավ երկու օր առաջ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումներին: մանրամասն ...

08.12.2017

Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը Վիեննայում

Հանդիպմանն արտգործնախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: մանրամասն ...

08.12.2017

Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված միջոցառում ՄԱԿ-ում

Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացավ Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված երրորդ միջոցառումը: մանրամասն ...